40-ամյա հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան և 30-ամյա ամերիկացի երգիչ Նիք Ջոնասը դադարել են թաքցնել իրենց մեկամյա դստեր դեմքը։ Դեռևս մեկ տարի առաջ աստղային զույգն աղջիկ ունեցավ, որին լույս աշխարհ բերեց փոխնակ մայրը:
Աստղային ընտանիքը ողջ կազմով ներկա է եղել Հոլիվուդի Փառքի ծառուղում Ջոնաս եղբայրների աստղի բացման արարողությանը: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, աղջիկը նվաճել է միջոցառման ներկաների սրտերը: