Ամերիկացի երգիչ D4vd-ին ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա աղջկա սպանության կասկածանքով, ով անհետացել էր անցյալ տարի։ Ոստիկանության տվյալներով՝ գործը կապված է դեռահաս Սելեստա Ֆերնանդեսի անհետացման և մահվան հետ։ Նրա աճյունը հայտնաբերվել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում, մեքենայի ներսում։ Հայտնում է Radar-ը:
Հետաքննության տվյալներով՝ դեռահասի մարմինը հայտնաբերվել է Tesla ավտոմեքենայի բեռնախցիկում, որը գրանցված էր D4vd-ի հասցեով։ Դատաբժշկական փորձաքննությունը նշել է, որ մարմինը եղել է ուժեղ քայքայված վիճակում, և մահվան պատճառը դեռևս չի հաստատվել։
Հայտնաբերված տվյալները, ներառյալ դաջվածքի նմանությունը և այլ իրեր, ավելի են խորացրել կասկածները նրա հնարավոր կապի վերաբերյալ գործի հետ։ Մեղադրանքների ֆոնին D4vd-ը դադարեցրել է համաշխարհային շրջագայությունը, դուրս է մնացել գովազդային նախագծերից և հիմնականում հեռացել է հանրային կյանքից։ Դատական գործընթացի հաջորդ փուլում սպասվում են նոր մանրամասներ գործի վերաբերյալ։
















