«Ես շատ դժվար եմ ադապտացվել քաղաքին, այդ դեպրեսիայի շրջանը տևել է մեկ տարի, շատ դաժան էր: Ես 11 տարեկան էի այդ ժամանակ, չեմ կարող բացատրել ինչ դժոխային ճանապարհի միջով եմ անցել: Ես եկա գյուղից քաղաք ու սովորեցի մի դասարանում, որտեղ արդեն բոլորը երկար ժամանակ սովորում էին: Ես սև էի ու սպիտակ վերնաշապիկ էի հագնում ու դա ավելի էր ընդգծում իմ սև, արևի տակ վառված դեմքը, ու իրենք ինձ լավ չէին ընդունում: Դա տևեց մեկ տարի:
Բարձը գլխին դնել՝ լաց լինելուց մինչև ամենադժվար փուլերը, որ կարելի է պատկերացնել այդ շրջանում ինձ հետ տեղի է ունեցել: Ընտանիքի անդամների հետ չէի կիսվում, միայն ասում էի՝ եկեք հետ գնանք գյուղ, ես այստեղ չեմ ուզում մնալ»,- Tert.am Life-ի «No ֆիլտր» հաղորդման շրջանակներում պատմել է դերասան Ավետ Զոհրաբյանը:















