Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքով

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից: Նա տեսանյութ է հրապարակել ու անկեղծացել, հայտնում է Tert.am-ը:

«Կյանքի ընթացքում հանդիպած դժվարությունները ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին։ Եվ որքան մեծ են այսօր մարտահրավերները, այնքան համարձակ ու հավակնոտ են մեր նախագծերն ու ապագա ծրագրերը։

Մենք առաջ ենք տանում «20 20-ի հրեշտակները» նախագիծը՝ լիովին գիտակցելով դրա բարդությունները և ծավալը, բայց միաժամանակ խորապես հասկանալով դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- գրել է ռեժիսորը: