Օ՜, Աստված իմ, վերջապես տատիկ դարձա. 79-ամյա Շերը պատահաբար իմացել է, որ 15-ամյա թոռնիկ ունի

Լեգենդար երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) տատիկ է դարձել, ընդ որում 15 տարի առաջ։ Սակայն դրա մասին իմացել է վերջերս։ Նախկին մոդել Քեյթի Էդվարդսը պնդում է, որ անցյալ տարի ցնցել է փոփ աստղին՝ բացահայտելով, որ դուստր ունի Շերի որդուց՝ Էլայջա Բլու Ալմանից: Այս մասին գրում է The Sun պարբերականը։

49-ամյա Էդվարդսի խոսքով՝ ինքն ու Էլայջան կարճատև սիրավեպ են ունեցել 2010 թվականին, որի արդյունքում ծնվել է Էվեր անունով դուստրը։ Էդվարդսը պնդում է, որ 49-ամյա Էլայջան միշտ իմացել է երեխայի մասին, բայց երբեք լիարժեք հայր չի դարձել. նա մի քանի տարին մեկ հայտնվում էր, բայց խուսափում էր ծնողական պարտականություններից։

Էդվարդսն ասում է, որ ամենացնցողն այն է, որ Շերը ճշմարտությունն իմացել է անցյալ տարվա հունիսին, երբ կապ է հաստատել նրա հետ՝ տարիներ առաջ լսած լուրերը հաստատելու համար։ Էլայջան, իբր, երեխա ունենալու մասին խոսել է 2021 թվականին իր չափից շատ թմրանյութ օգտագործած լինելու ժամանակ, սակայն Շերը դա անհեթեթություն է որակել։

«Երբ նա լսեց այդ նորությունը, շունչը կտրվեց»,-ասում է Էդվարդսը։ Նա հավելում է, որ Շերն ասել է ընտանիքի անդամներին. «Օ՜, Աստված իմ, ես վերջապես տատիկ դարձա»։

Չնայած դժվար նախապատմությանը, Էդվարդսն ասում է, որ իր և Շերի հարաբերությունները այդ ժամանակից ի վեր ջերմացել են: Նրա խոսքով, անցյալ տարվա սեպտեմբերին իրեն և 15-ամյա Էվերին հրավիրել են Շերի Մալիբուի տուն, երգչուհին իրեն դրսևորել է որպես բարեհամբույր տանտիրուհի և նորաթուխ տատիկ:

 Էդվարդսի խոսքով՝ Շերը Էվերին ցույց է տվել իր պաշտամունքային բեմական հագուստները և հարցրել նրա կյանքի մասին:

Շերը երկու անգամ է ամուսնացել՝  նախ երաժիշտ Սոնի Բոնոյի, ապա երգիչ Գրեգ Ալմանի հետ։ Երկու ամուսնություններից էլ երգչուհին երեխաներ ունի ՝ Չազ Բոնոն և Էլայջա Բլու Ալմանը։ Նրա ավագ որդին՝ Չազը ծնվել է աղջիկ, բայց ենթարկվել է սեռափոխության։

Էլայջան էլ երկար ժամանակ պայքարում է թմրամոլության դեմ։ Նա ամուսնացած է եղել երգչուհի Մարիանջելա Քինգի հետ, որից բաժանվել է 2025 թվականին՝ 11 տարվա ամուսնությունից հետո։

79-ամյա Շերն այժմ սիրայիրն հարաբերություններ ունի 39-ամյա երաժշտական ​​պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, նրանք հանդիպում են 2022 թվականի նոյեմբերից։

Աղբյուրը`Panorama.am