Սեպտեմբերի 17-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Ռուբենյանի և Էմիլ Դանիելյանի երկրորդ երեխան: Գրում է BRAVO.am-ը:
«Դանիելյան Դանիել Էմիլի»,- ուրախալի լուրով սոցցանցերում կիսվել է Ռուբենյանը:
Երջանիկ մայրիկը որդու հետ լուսանկարներ է հրապարակել: Ջերմ կադրերում կտեսնեք նաև Մարիի ու եղբոր առաջին հանդիպումը:
Զույգի առաջնեկը նոյեմբերի 21-ին կդառնա չորս տարեկան:


















