Arzumanian Project-ը հայտարարել է նոր ֆիլմի մասին՝ ներկայացնելով նախագծի առաջին մանրամասներն ու ստեղծագործական կազմը։ Գլխավոր դերերում հանդես կգան Սարգիս Կիրակոսյանը, Արամ Կարախանյանն ու Սաշ Սուքիասյանը։ Գրում է POP անկյունը:
Նոր կինոնախագծի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն Անդրանիկ Մարտիրոսյանն է, բեմադրող օպերատորը՝ Տիգրան Աղաջանյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Արզումանյանը։
Ֆիլմի անոնսն ուղեկցվում է «Ցլերն են մոտենում…» խորհրդավոր արտահայտությամբ, սակայն նախագծի սյուժեի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն բացահայտվել։
Դեռևս հայտնի չեն նաև ֆիլմի պաշտոնական անվանումը, ժանրը և պրեմիերայի ամսաթիվը։
Նախագծի մասին լրացուցիչ տեղեկություններ սպասվում են առաջիկայում։















