Արևմտյան բազմաթիվ ընկերություններ հայտարարել են հատուկ արձակուրդներ, «GTA 6-ի տոն» իրենց աշխատակիցների համար։ Խաղերի սիրահարներ բազմաթիվ ամերիկացիներ ստիպված չեն լինի անհանգստանալ աշխատանքից բացակայելու համար։
Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, Logitech ընկերությունը 7000 աշխատակցի տրամադրել է վճարովի ազատ օր, boAt-ը նույնպես միացել է այս նախաձեռնությանը։ Logitech-ի գործադիր տնօրեն Հաննեկե Ֆաբերն աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով, որ խաղերը կարող են օգնել աշխատակիցներին ավելի լավը դառնալ իրենց աշխատանքում:
GTA 6-ին խաղի սիրահարները սպասել են 13 տարի։
Ճապոնական Pocketpair խաղային ստուդիան, որը հայտնի է Palworld-ով, ավելի հեռուն է գնացել։ Այն նոյեմբերի 19-23-ը արձակուրդ է հայտարարել այն աշխատակիցների համար, ովքեր ծրագրում են խաղալ GTA 6-ը։
GTA 6-ի մեկնարկով պայմանավորված արձակուրդի հարցումներն ավելացել են 17%-ով։ Նշվում է, որ Z սերնդի յուրաքանչյուր երրորդ աշխատակիցը պատրաստվում է հանգստյան օր վերցնել:
Աղբյուրը`Panorama.am














