42-ամյա արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Մեծ Բրիտանիայում առաջին անգամ երեխաների՝ յոթամյա Արչիի և հինգամյա Լիլիբեթի հետ միասին դուրս են եկել հանրության առաջ․ ընտանիքն այցելել է Winter Wonderland զվարճանքի այգի։
Daily Mail պարբերականի հրապարակած լուսանկարում արքայազն Հարին որդու հետ մեքենա է վարում ավտոդրոմում, իսկ Մարքլն ու դուստրը հետևում են նրանց։ Ականատեսներից մեկը պարբերականի լրագրողներին պատմել է․ «Երեխաները ճիշտ Հարիին են նման, հատկապես Արչին։ Հոր իսկական փոքրիկ կրկնօրինակն է»։ Նա նաև նշել է․ «Նրանք ամենասովորական ընտանիքի տեսք ունեին, որը պարզապես լավ ժամանակ է անցկացնում»։ Հետաքրքիր է, որ Winter Wonderland զվարճանքի այգի զույգը որոշել է գնալ պաշտոնական բացումից մեկ օր առաջ, երբ սովորական բրիտանացիներն իրենց երեխաների հետ դեռ չեն կարող այցելել այնտեղ։ Նախկինում զույգը ցույց չէր տալիս երեխաների դեմքերը, ուստի լուսանկարներում Հարիի և Մեգանի ժառանգների դեմքերը նույնպես փակված (լղոզված) են։
Հիշեցնենք, որ արքայազն Հարին և նրա կինը՝ 45-ամյա Մեգան Մարքլը, այս տարվա ամռանն ԱՄՆ-ից վերադարձել են Մեծ Բրիտանիա, որտեղ ապրել էին վեց տարի։ Զույգը չի հայտնել վերադարձի պատճառների մասին, սակայն արքայազն Հարին վերջերս խոստովանել է, որ 2020 թվականին Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո իր մոտ դեպրեսիա է սկսվել։
















