Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր աշխատավայրում ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
Հանդիպմանը քննարկվել է «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել Երևանում նոր կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին և մանրամասներին։