Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն թողարկել է լողազգեստների սեփական ապրանքանիշը GAL Floripa անվամբ․ անցած երեկո էլ Բրազիլիայում տեղի է ունեցել նրա նոր բուտիկի բացումը։
Հանդիսավոր միջոցառման համար աստղը պրովոկացիոն զգեստ է ընտրել, որն առանձնանում է խորը կտրվածքներով։ Ամբրոսիոն հագուստը համադրել էր ոսկեգույն բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին իդեալական սանրվածքն ու խոշոր թևնոցը։