Դերասանուհի Շարլիզ Թերոնը լրագրողների հետ կիսվել է իր կյանքի ամենացավալի պատմությամբ. դերասանուհին պատմել է, թե ինչպես է իր աչքի առաջ մայրը սպանել հորը:
Հայրը, ով տառապել է ալկոհոլային կախվածությամբ տարիներ շարունակ բռնության է ենթարկել Շարլիզին և նրա մորը: Մի օր, երբ հայրը ատրճանակով սկսել է սպառնալ Շարլիզին, դերասանուհու մայրը ինքնապաշտպանվելով՝ սպանել է ամուսնուն:
Նյու Յորքում կայացել է Women Of The Year մրցանակաբաշխությունը: Այս մասին գրել է Glamour պարբերականը:
Շարլիզ Թերոնը ճանաչվել է «Տարվա կին»: Նա ստացել է այդ մրցանակը կարիերայում մեծ ձեռքբերումներ ունենալու համար:
44-ամյա Թերոնը մրցանակաբաշխությանը ներկայացել է շքեղ սպիտակ զգեստով: