Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է քահանա Դմիտրի Սմիրնովի՝ «անվճար մարմնավաճառներ» վիրավորանքին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է ավագ քահանա Դմիտրի Սմիրնովին, ով քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց «անվճար մարմնավաճառներ» է անվանել:
«Տեր հայր, մեզ հյուր եկեք։ Նայեք՝ ինչպես է ապրում նորմալ ընտանիքը։ Երեք երեխա, երկու տատիկներն էլ մեզ հետ են ապրում։ Երեխաները սովոր են աղոթել մինչև քնելը. երբ չարություն են անում կամ ստելու գայթակղություն է առաջանում, երեխաները միշտ հիշում են, որ Աստված կարող է զայրանալ։

Մեծահասակները նույնպես աստվածավախ են։ Վեցամյա Մարիաննան արդեն ինքնուրույն կարդացել է մանկական Աստվածաշունչը։ Բագրատը նոր է սկսել կարդալ…
Այո, մենք քաղաքացիական ամուսիններ ենք: Միևնույն է,  ես չեմ պատրաստվում ամուսնանալ։ Պարզապես սկզբունքի պատճառով»,- Telegram-ի իր ալիքում գրել է RT-ի գլխավոր խմբագիրը։