Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն Անահիտ Կիրակոսյանի հետ ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ պատրաստվում է ամուսնանալ։
Գեւորգը սպասվելիք հարսանիքի լուրը հայտնել է այն ժամանակ, երբ ընկերուհին՝ սերիալային դերասանուհի Իրինա Այվազյանը, մի պահ հեռացել է իր կողքից։
«Քանի Իրինան գնաց ես կարող եմ ասել, որ պատրաստվում եմ իմ հարսանիքին։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ ես չեմ կարող հարսանիք կազմակերպել։ Կսպասենք այնքան, մինչև ռեստորանները կբացվեն և թույլ կտան։ Իրինան, երբ հետո տեսնի այս եթերը, շոկ է ապրելու։ Իրինան տեղյակ չէ», – ասել է Գևորգ Մկրտչյանը։