Շոտլանդացի դերասանուհի Ռոուզ Լեսլին, որը «Գահերի խաղը» հայտնի սերիալում մարմնավորել է Իգրիտին, երեխայի է սպասում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնի է դարձել Make ամսագրի համար արված լուսանկարներից:
«Շատ յուրահատուկ, լուսանկարիչների ամբողջովին կանացի թիմը Ռոուզին պատկերել է այս յուրահատուկ ժամանակահատվածում, երբ նա պատրաստվում է առաջին անգամ մայր դառնալ»,- Ինստագրամում գրել է լուսանկարիչ Ուրսուլա Լեյկը:
2018 թվականին Լեսլին ամուսնացել է հեռուստաշոուի շրջանակներում իր գործընկեր Քիթ Հարինգթոնի հետ, որը սերիալում մարմնավորել էր Ջոն Սնոուի կերպարը: