Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն ընտրյալ ունի: Նա Ինստագրամի իր էջում սիրելիի հետ լուսանկար է տեղադրել, որտեղ նրանք ռոմանտիկ զարդարված սենյակում են և կից գրել. «2 ամիս բաժանումից հետո»:
Ավելի վաղ Սոֆին ևս մի քանի լուսանկար էր տեղադրել սիրելիի հետ: Նոյեմբերի վերջին պարուհու տեղադրած լուսանկարում նա և սիրելին «միասին՝ սկսած 2020-ից» գրությամբ շապիկներով էին:
Հավելենք, որ լուսանկարներում Սոֆին նախընտրել է ցույց չտալ սիրելիի դեմքը: