Ռուսաստանաբնակ հայ հայտնի վիզաժիստ, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ մեկնել է հանգստի։ Այն անգամ հայուհին նախընտրել է Եգիպտոսը։
Գոհարն իր Ինստագրամում նոր, հրապուրիչ ֆոտոշարքից կադրեր է հրապարակել, որոնցում նա կերպարանք է ընդունել բուրգերի ֆոնին։ Լուսանկարներում հայտնի վիզաժիստը կրում է եգիպտական ոճի հանդերձանք և նույն ոճի դիմահարդարմամբ է։
Հրապարակմանը կից հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել Գոհարին՝ գրելով․ «Կլեոպատրա», «Հակաօրինական է նման գեղեցկություն ունենալը», «Անկրկնելի», «Գեղեցկուհի» և այլն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աստղային դիմահարդարը դիմել էր արտաքինի արմատական շտկման՝ պլաստիկ վիրահատության։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում և լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թևերի, մեջքի և ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։