Tag Archives: Մարկ Ցուկերբերգ

Մարկ Ցուկերբերգի կարողությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունն առաջին անգամ գերազանցել է $100 մլրդը այն բանից հետո, երբ Facebook Inc.-ը հայտարարել էր TikTok-ի մրցակից Reels-ի ստեղծման մասին, փոխանցում է Bloomberg-ը։ 36-ամյա Ցուկերբերգը, այդպիսով, միացել է տեխնոլոգիական այլ հսկաների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին և Microsoft-ի...

Մարկ Ցուկերբերգի լուսանկարը համացանցում մեմերի առիթ է դարձել (լուսանկարներ)

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս օրերին հանգստանում է Հավայան կղզիներում։ Պապարացիների լուսանկարները, որտեղ երիտասարդ միլիարդատերը արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու համար դեմքը առատորեն արևապաշտպան քսուքով է պատել, համացանցում մեմերի առիթ են դարձել, գրում է The New York Post-ը։ Լուսանկարներում Ցուկերբերգը, որին վերջերս...

Մարկ Ցուկերբերգն ընտանիքի հետ հանգստանում է Հավայան կղզիներում՝ իր հանգստյան գոտում (լուսանկարներ)

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ընտանիքի հետ հանգստանում է Հավայան կղզիներում՝ Կաուայի կղզու 100 մլն դոլար արժողությամբ իր հանգստյան գոտում, մինչ մի շարք հայտնի ընկերություններ շարունակում են բոյկոտել սոցիալական ցանցը՝ ատելություն և բռնություն հրահրելու գրառումների հարցում Facebook-ի քաղաքականության...

Մարկ Ցուկերբերգը դարձել է ԱՄՆ-ի 3-րդ ամենահարուստ մարդը․ որքա՞ն է նրա կարողությունը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ունեցվածքով առաջ է անցել ամերիկացի գործարար, Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթից` դառնալով ԱՄՆ 3-րդ ամենահարուստ մարդը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ 2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում սոցիալական ցանցերի հսկայի արժեթղթերն...

Ցուկերբերգն ու Գեյթսը 25 մլն դոլար կնվիրաբերեն համավարակի դեմ պայքարին

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի հետ 25 մլն դոլար կուղղեն արդեն իսկ գոյություն ունեցող դեղամիջոցների՝ կորոնավիրուսի բուժման հարցում էֆեկտիվության ուսումնասիրմանը։ Այս մասին Ցուկերբերգն ու Չանը հայտնել են СBS-ի հետ հարցազրույցում։ Ցուկերբերգը...

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 68 մլրդ դոլար. Forbes

Համաշխարհային ֆոնդային շուկաների կտրուկ անկումից հետո մարտի 16-ի դրությամբ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 68 մլրդ դոլարով: Այս մասին տեղեկացնում է Forbes պարբերականը: Forbes Real-Time-ի տվյալներով՝ ամենատուժածներն են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբեգը, որը կորցրել է 8,8 մլրդ, Microsoft...

Ինչու՞ են Ցուկերբերգը և այլ միլիարդատերեր մեկ գիշերվա ընթացքում կորցրել միլիարդավոր դոլարներ

Կորոնավիրուսի համաճարակը բացասական է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա: ԱՄՆ-ի բորսաներում և այլ երկրներում բաժնետոմսերն անկումն են ապրում: Ըստ «Bloomberg»-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում կորցրել են 140 միլիարդ դոլար: Օրինակ Բեռնար Առնոն և Ջեֆ Բեզոսը կորցրել են մոտ...

Ինչպե՞ս է Մարկ Ցուկերբերգը շնորհավորել Facebook-ի ծնունդը

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում ծննդյան «տորթի» լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Սա ստիպեց ինձ ժպտալ: Շնորհավոր ծնունդդ, Facebook»։ Նշենք, որ ստեղծվել է 2004 թվականին։ Համահիմնադիրներն են Մարկ Ցուկերբերգը,  Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների...

Forbes-ը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Այսպես՝ առաջին հորիզոնականում է հայտնվել Louis Vuitton hոլդինգի սեփականատեր Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվում է 117 մլրդ դոլար: Հայտնի է, որ ֆրանսիացին առաջատարի դիրքից զրկել...