Երևանում անցկացվում է «Պորտուգալական կինոյի օրեր» փառատոնը
Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի ունեցավ «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառման բացման արարողությունը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությամբ: Այն ոչ միայն կարևորվում է բարերար Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյա հոբելյանով,...