Նոր կերպար. Քիմ Քարդաշյանը վերադարձել է սառը շիկահերին

Թվում է, թե Քիմ Քարդաշյանը լույսի արագությամբ է փոխում իր կերպարները։ Այս անգամ մոդելը վերադարձրել է սառը շիկահերին։ Երկու տարի անց, ի դեպ:

Բոլորը հիշու՞մ են 43-ամյա ռեալիթի աստղի հայտնվելը 2022 թվականի Met Gala-ին: Մերիլին Մոնրոյի կերպարը կրկնելու համար Քիմը շիկահեր էր դարձել և դրանից հետո սկսել էր անհանգստանալ, որ նա խիստ վնասել է իր մազերը և դրանք կսկսեն թափվել։ Իսկ այժմ՝ երկու տարի անց, աստղի ոճաբանը սոցցանցերում հրապարակել է նրա լուսանկարը՝ մեզ արդեն ծանոթ սանրվածքով։