«Թունիսցիներն ինձ միաձայն Շակիրա են անվանում». Ժաննա Բուտուլյանի ծովափնյա լուսանկարներն ու գրառումը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյան ու քույրն այս օրերին իրեցն հանգիստն են վայելում Թունիսում: Ինստագրամի իր էջում դերասանուհին լուսանկարներ է հրապարակել ծովափնյա հանգստից և գրառում արել:

«Թունիսցիներն ինձ միաձայն Շակիրա են անվանում: Ի դեպ՝ նրանց սիրել եմ, հետո մանրամասն կպատմեմ: Վերջին անվանելուց մի 15 րոպե անց քրոջս խնդրեցի, որ նկարի ինձ: Ասում է՝ լավ էլի, չէ, տեսքդ լավ չի, իրոք ոնցոր Շակիրան լինես»,- գրել է նա: