Plus size մոդել Էշլի Գրեմը երկվորյակներ կունենա (տեսանյութ)

Plus size հայտնի մոդել Էշլի Գրեմը հղի է երկվորյակներով: Նա այդ մասին հայտնել է Ինստագրամի իր էջում՝ տեղադրելով տեսանյութ, որում ուլտրաձայնային հետազոտություն է անցնում:

Հոլովակում Էշլին չի կարողանում զսպել իր հույզերը, երբ հայտնի է դառնում, որ նա երկու տղա պետք է ունենա:

«Նրանք երկվորյակներ են, լո՞ւրջ եք ասում, երեք տղա ենք ունենալու», – հարցնում է Գրեմը՝ երջանիկ ծիծաղելով։

«Չէ, դուք կատակում եք»,-ավելացնում է նրա 32-ամյա լուսանկարիչ ամուսինը՝ Ջասթին Էրվինը:

Տեսահոլովակի սկզբում մոդելը նաև ավելացրել է այն պահը, երբ ամուսնուն հայտնում է իր երկրորդ հղիության մասին:

Հիշեցնենք, որ Էշլին և Ջասթինը միասին էին մոտ 12 տարի: Զույգը ծանոթացել է 2009 թվականին, իսկ մեկ տարի անց ամուսնացել: 2020 թվականի հունվարին ծնվեց նրանց առաջնեկը՝ Այզեկը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от A S H L E Y G R A H A M (@ashleygraham)