«Мумий Тролль» խմբի նոր տեսահոլովակի հեղինակակն ուսանող է

Ռուսական «Мумий Тролль» ռոք խմբի անդամները YouTube-ում հրապարակել են «Время обид» երգի անիմացիոն տեսահոլովակը, որը ներառվել է «После Зла» (2020) ալբոմում:

Գունավոր տեսանյութի հեղինակը Աֆինա Ժուրբան է, նկարչուհի և դիզայնի դպրոցի անիմացիայի և նկարազարդման երրորդ կուրսի ուսանողուհին: Նրա խոսքով՝ երաժիշտները չեն տվել հստակ տեխնիկական առաջադրանք, այլ պարզապես առաջարկել են իրենց վերջին ալբոմից երգ վերցնել:

Արդյունքում, նա ընտրել է «Время обид» երգը: Տեսողական փոխաբերությունների օգնությամբ Աթֆինան աբստրակցիայի շեշտադրմամբ պատմել է այն մասին, թե ինչպես են ցավ պատճառում և ինչպես է ծնվում վիրավորանքը, ապա հաջորդում է ներումը:

«Ես ուրախ եմ մեր անիմացիոն տեսագրության շարունակման համար. մենք տեսահոլովակներ ենք պատրաստել՝ համագործակցելով և՛ ռուս, և՛ ասիական անիմատորների, հայտնի լուսանկարիչների և օպերատորների հետ, Live-տեսահոլովակներ ենք նկարահանել համերգների ժամանակ: Նոր տեսահոլովակը, որը հորինել և նկարել է Աֆինան՝ «պատմողական» չէ, չի հետևում երգի «սյուժեին», այլ շատ փոխաբերական է, լցված մետաֆորներով և նույնիսկ արվեստի պատմության հղումներով»:

Տեսանյութը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից: