Ռիհաննա խոսել է նոր ալբոմի հնարավոր թողարկման մասին

5 տարի է անցել Ռիհաննայի վերջին` Anti-ի ալբոմի թողարկումից: Այժմ աստղի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է կոսմետիկայի և ներքնազգեստի սեփական ապրանքանիշերի վրա, ուստի նա չի շտապում երկրպագուներին ուրախացնել նորություններով: Բայց շուտով ամեն ինչ կարող է փոխվել:

Ռիհաննան վերջերս կիսվել է իր երաժշտական ​​ծրագրերով և մի փոքր խոսել առաջիկա ալբոմի մասին. «Դուք չեք սպասում այն, ինչ կլսեք: Պարզապես հիշեք սա»,- ասել է Ռիհաննան AP-ին:

«Ես իսկապես փորձեր եմ անում: Երաժշտությունը նման է նորաձևության: Դուք պետք է կարողանաք խաղալ: Ես պետք է կարողանամ հագնել այն, ինչ ուզում եմ: Ես նույն կերպ եմ վերաբերվում երաժշտությանը: Այնպես որ, ես վայելում եմ այն, և ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ինտրիգներ պահելով ասել է երգչուհին:

Նշենք, որ երգչուհին չի նշել ալբոմի թողարկման ճշգրիտ ամսաթվերը: