«Իմ լռություն». երկար դադարից հետո Անի Քրիստին նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգչուհի Անի Քրիստին երկար դադարից հետո իր երկրպագուներին է ներկայացնում «Իմ լռություն» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակն արդեն հասանելի է երգչուհու ալիքում։

Անի Քրիստին Ինստագրամի իր էջում օրեր առաջ հայտնել էր, որ տեսահոլովակ է նկարահանվել «Իմ լռություն» երգի հիման վրա (այն հանդիսատեսին է ներկայացվել 2017 թվականին)։

Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը։