Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը

Այս օրերին ընթանում է Miss Grand International գեղեցկության մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է 3-րդ «Վիցե միսս Աշխարհ Արմենիա 2021» 24-ամյա Քրիստինա Այանյանը Բոստոնից։ Մինչև այդ նա հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, դարձել է 1-ին «Վիցե միսս Մասաչուսեթս»-ը։

Մրցութային փուլերից մեկի՝ լողազգեստով ելույթի ժամանակ Քրիստինայի կոշիկը պոկվել է,  սակայն նա խուճապի չի մատնվել , հենց բեմում հանել է կոշիկն ու ելույթը շարունակել բոբիկ։

Tert.am Life-ի հետ զրույցում Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանն ասաց, որ սա մեծ աժիոտաժ է առաջացրել մրցույթի շրջանակում։

«Ես մտավախություն ունեի, որ դա կարող է վատ ազդել ելույթի վրա, բայց հակառակը՝ բոլորին տպավորել է, թե Քրիստինան ինչպես է դուրս եկել իրավիճակից։ Իհարկե, ոչ ոք չէր ցանկանա՝ նման պատասխանատու պահին կոշիկը պոկվեր։ Այդ կոշիկով քայլելն  անհնար է եղել, Քրիստինան շատ լավ է կողմնորոշվել․ ոչ թե քարշ է տվել մինչև հետնաբեմ, այլ հանել է, պարելով քայլել, դահլիճում շատ բարձր ծափահարություններ են սկսվել, բոլորը սատարել են իրեն»,- ասաց Գոհարը։

Գոհարը նշեց, որ կոշիկը տրամադրվում է մրցույթի կազմակերպիչների կողմից, հայկական պատվիրականության գործոնն այդտեղ չկար։ Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարին տպավորել է Քրիստինայի պահվածքը։ «Քրիստինան  իրենց բացարձակ չկորցրեց։ Ելույթին հաջորդած հարցազրույցի ժամանակ էլ շատ սիրուն փիլիսոփայելիս է  այդ թեմայով։ Ասել է, որ կյանքում էլ է այդպես․ լինում են իրավիճակներ, երբ ընկնում ես, պետք է արագ կողմնորոշվես, կանգնես ու, անգամ, պարելով առաջ գնաս»,- պատմեց Գոհարը։