Իլոն Մասկը Time ամսագրի մրցանակաբաշխությանը եկել է կրտսեր որդու հետ (տեսանյութ)

Ամերիկացի գործարար, ինժեներ և միլիարդատեր Իլոն Մասկը հեղինակավոր Time ամսագրի նյույորքյան մրցանակաբաշխությանը ներկայացել է իր կրտսեր որդու՝ X Æ A-12-ի հետ։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են սոցիալական ցանցերում։ Մասկի ելույթի ժամանակ տղան նստել է հոր գրկին՝ առաջացնելով ներկաների հրճվանքը։

Հիշեցնենք, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրը Time-ի կողմից ճանաչվել է տարվա մարդ: