Պապարացիները լուսանկարել են Օրլանդո Բլումի ու Քեթի Փերիի փոքրիկին

Անցյալ տարվա օգոստոսին Քեթի Փերին և Օրլանդո Բլումը ծնողներ դարձան։ Աստղային զույգը դուստր ունեցավ՝ Դեյզի Դովը։ Եվ չնայած երջանիկ մայրիկն ու հայրիկը հանրության հետ կիսվում են ընտանեկան կյանքի որոշ մանրամասներով և խոսում փոքրիկի մասին, սակայն նախընտրում են աղջնակին թաքցնել հասարակությունից:

Բայց օրերս Լոս Անջելեսում պապարացիներին հաջողվել է նկատել Քեթիին երեխայի հետ զբոսնելիս ու լուսանկարել փոքրիկին։

Ի դեպ, Քեթին ձևացրել է, թե չի էլ նկատում լուսանկարիչներին։ Դեմքը գլխարկի ու դիմակի տակ թաքցնելով՝ երգչուհին շարունակել է զբաղվել իր գործերով։