Քսենիա Սոբչակը պարզել է, որ Ալլա Պուգաչովան Հարրիի և Լիզայի իրական մայրը չէ

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը կասկածի տակ է դրել Ալլա Պուգաչովայի ուշ մայրության մասին հայտնի միֆը։

Իր սեփական շոուի շրջանակներում Քսենիան կասկածներ է հայտնել Պուգաչովայի վարկածի հավաստիության վերաբերյալ, որ նա օգտագործել է իր 11 տարի առաջ սառեցված ձվաբջիջները երեխաներ ունենալու համար:

Հաղորդման մեջ ասվում է, որ այն տարիներին, երբ Պուգաչովան իբր սառեցրել է ձվաբջիջները (2002 թվականին), նման ընթացակարգ գոյություն չուներ։ Սոբչակը, վկայակոչելով իր գինեկոլոգի կարծիքը, նշում է, որ հաջող IVF-ի համար ձվաբջիջը պետք է սառեցնել երիտասարդ տարիքում։ Հնարավոր սառեցման տարիներին Պուգաչովան արդեն 53 տարեկան էր։

Նշենք, որ երկվորյակներ Հարին և Լիզան ծնվել են 2013 թվականին, իսկ 2020 թվականին նրանք ընդունվել են առաջին դասարան։ Նրանք ներկայումս ապրում են իրենց ծնողների հետ արտերկրում։