29-ամյա Սելենա Գոմեսը չի ամաչում խոսել ու բարձրաձայնել իր հոգեկան առողջության մասին: Նա մեծ ուշադրություն է դարձնում հոգեկան առողջության խնդիրներին և վերջերս հայտարարեց նաև մեդիա արշավի մեկնարկի մասին, որը կոչվում է WonderMind:
Արշավին ընդառաջ Instagram-ի իր էջում նա խոսել է սեփական հոգեկան խնդիրների մասին։
«Երբեմն արթնանում եմ և այնքան վատ եմ զգում, որ չեմ կարողանում վեր կենալ անկողնուց։ Ի՞նչ է ինձ օգնում՝ վերցնել հեռախոսն ու ինչ որ մեկին զանգել»,- գրել է երգչուհին։
Երգչուհին հավելել է, որ փորձում է ներդաշնակ լինել իր զգացմունքների հետ՝ փորձելով ինքն իրեն ավելի լավ հասկանալ։ Բացի այդ, Գոմեսը գրել է, որ ֆիզիկական ակտիվությունից հետո միշտ իրեն ավելի լավ է զգում:
«Նաև խորհուրդ եմ տալիս մարզվել։ Ես ատում եմ մարզումները: Դա ամենևին էլ զվարճալի չէ: Բայց ես բռնցքամարտով եմ զբաղվում, և դա ինձ օգնում է ազատվել բացասական էներգիայից»,- հավելել է երգչուհին։
Երգչուհու խոսքով WonderMind-ը կլինի այն հարթակը, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ կկարողանան ստանալ անհրաժեշտ աջակցությունը: