«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 9-րդը

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան իր «Քամի-քամի» երգով  ելույթ կունենա իններորդը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր, ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Հայաստան, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։

Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Փարիզում:

Մալենայի «Քամի քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։