«Հարրի Փոթեր»-ի աստղին մեղադրել են անտիսեմիտիզմի մեջ

Դերասանուհի Էմմա Ուոթսոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել Instagram-ում պաղեստինամետ գրառման պատճառով։ «Հարրի Փոթերի» աստղին ՄԱԿ-ում Իսրայելի նախկին ներկայացուցիչ Դանի Դանոնը մեղադրել է անտիսեմիտիզմի մեջ, հայտնում է The Guardian-ը:

Ավելի վաղ Էմման պաղեստինցի ակտիվիստների անցած տարվա բողոքի ցույցից լուսանկար էր հրապարակել՝ ուղեկցվելով գիտնական և ֆեմինիստ Սառա Ահմեդի համերաշխության նշանակության մասին մեջբերումով։

«Համերաշխությունը ենթադրում է նվիրվածություն և աշխատանք, ինչպես նաև գիտակցում, որ նույնիսկ եթե մենք չունենք նույն զգացմունքները, նույն կյանքը կամ նույն մարմինները, մենք դա ապրում ենք ընդհանուր հիմունքներով»,- մեջբերում է Ուոթսոնը Ահմեդի խոսքերը:

Գրառումը ստացել է ավելի քան 1,2 միլիոն հավանում և ավելի քան 119,000 մեկնաբանություն, այդ թվում՝ պաղեստինցի ակտիվիստների կողմից: Միաժամանակ հրապարակումն արժանացել է Իսրայելի իշխանությունների քննադատությանը։

Օրինակ, գիտության նախկին նախարար և ՄԱԿ-ում Իսրայելի նախկին ներկայացուցիչ Դենի Դանոնը կիսվել է Էմմայի գրառումով Twitter-ում՝ մեկնաբանդելով այն. «10 միավոր Գրիֆինդորից՝ անտիսեմիտիզմի համար»։

31-ամյա դերասանուհու դիրքորոշումը քննադատել է նաև ՄԱԿ-ում Իսրայելի ներկայիս դեսպան Գիլադ Էրդանը։

«Գեղարվեստական ​​գրականությունը կարող է աշխատել Հարրի Փոթերում, բայց դա իրականում չի աշխատում: Եթե այդպես լիներ, կախարդական աշխարհում օգտագործվող կախարդանքը կարող էր վերացնել չար ՀԱՄԱՍին (որը ճնշում է կանանց և ձգտում է ոչնչացնել Իսրայելը) և ՊԱԻ-ին»,- գրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Ուոթսոնը բացահայտ ֆեմինիստ է և բազմիցս օգտագործել է սոցիալական ցանցերը՝ աջակցելու մի շարք աղմկահարույց դեպքերի, ինչի շնորհիվ նա ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ ըստ Time ամսագրի։