80 տարեկանում մահացել է ամերիկացի սցենարիստ Ջեյ Վոլպերտը, հայտնում է Deadline-ը։
Կյանքի վերջին տարիներին Վոլպերտը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, մահը տեղի ունեցավ բարդությունների պատճառով։ Հունվարին նա պետք է դառնար 80 տարեկան։
Ջեյ Վոլպերտը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի առաջին՝ «Սև մարգարիտի անեծքը» ֆիլմի (նա ստեղծել է ծովահենների սագայի կերպարները), «Կոմս Մոնտե Քրիստոն» (2002), «Նոելի տան խնջույքը» ֆիլմերի, «Whew!» շոուի սցենարիստն է:
«Ես ձեզ կասեմ, թե ինչպես եմ աշխատում: Եթե դուք նավակով լողում եք փոթորկի ընթացքում, կստանաք մարտաֆիլմ: Ձեզ հետաքրքրող մեկին այդ նավակի մեջ դնելով կստանաք արկածային ֆիլմ: Ես արկածային եմ գրում»,- ասել է նա 2008թ.։