IMDb-ը նշել է 2022 թվականի 10 ամենասպասված ֆիլմերը

IMDb պորտալը հրապարակել է 10 ամենասպասված ֆիլմերի ցանկը, որոնց թողարկումը նախատեսված է 2022 թվականին։

Բոլոր ապագա ֆիլմերից IMDb-ի օգտատերերին հետաքրքրում էին հենց այս ֆիլմերը։ Ամեն ամիս այս ցանկից 10 ֆիլմ դիտել են ավելի քան 200 միլիոն օգտատերեր ամբողջ աշխարհում։

Այսպիսով, 2022 թվականի ամենասպասված ֆիլմը Բեթմենն է՝ Ռոբերտ Փափինսոնի և Զոի Կրավիցի մասնակցությամբ։ Ակնհայտ է, որ դեպրեսիվ Բեթմենը  Վաշինգտոնից ավելի հետաքրքիր է IMDb-ի այցելուների համար, քան Marvel-ի ցանկացած ֆիլմ:

Դրան հաջորդում է «Ճիչ» թրիլերը, որին հաջորդում է «Թոր. Սեր և որոտ» սուպերհերոսական թրիլլերը, որտեղ երկար դադարից հետո կհայտնվի Նատալի Պորտմանը, որը մարմնավորում էր Թորի սիրելիին։

2022-ի 10 ամենասպասված ֆիլմերը․

  • “Բեթմեն” (“The Batman”);
  • “Ճիչ” (“Scream”);
  •  «Թոր. Սեր և որոտ» (“Thor: Love and Thunder)”;
  • “Թոփ Գան․ Մևերիկ” (“Top Gun: Maverick”);
  • “Ծաղկային լուսնի սպանողները” (“Killers of the Flower Moon”);
  • “Աշխարհը Յուրայի դարաշրջանում 3” (“Jurassic World: Dominion”);
  • “Doctor Strange in the Multiverse of Madness”;
  • “Առաքելությունն անիրագործելի է 7” (“Mission: Impossible 7”);
  • “Uncharted”;
  • “Ֆլեշ” (“The Flash”).