Որքա՞ն են ծախսել Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը հագուստի վրա 2021 թվականին

2021 թվականի վերջին լրատվամիջոցները հաշվարկել են, թե Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը որքան են ծախսել իրենց զգեստապահարանների վրա։ Եվ, ինչպես պարզվում է, Սասեքսի դքսուհին հավասարը չունի։

Անցյալ տարի արքայազն Հարրիի կինը զգեստների վրա ծախսել է գրեթե 58 388 ֆունտ ստերլինգ։ Մեգանը պարբերաբար հայտնվել է Dior-ի, Givenchy-ի, Prada-ի և Chanel-ի շքեղ զգեստներով, ինչպես նաև թանկարժեք զարդերով։

Քեմբրիջի «ամաչկոտ» դքսուհին, կարծես թե, ավելի խնայող է գտնվել։ 2021 թվականին նա ծախսել է ընդամենը 47 595 ֆունտ ստերլինգ։ Հետաքրքիր է, որ տարվա ընթացքում Քեյթը մի քանի անգամ մասնակցել է միջոցառումներին նախկինում կրած հագուստով: