«Դա ինձ թույլ տվեց դառնալ մարդ, որ չի հանդուրժում ոչ մի անհեթեթություն կամ անհարգալից վերաբերմունք». Սելենա Գոմեսը խոսել է Ջասթին Բիբերից բաժանվելու մասին

Սելենա Գոմեսը պատմել է Ջասթին Բիբերի հետ բաժանման մասին The Hollywood Reporter’s Awards Chatter փոդքաստում: Զույգը ծանոթացել է 2010 թվականին, երբ Սելենան 17 տարեկան էր, իսկ Ջասթինը 16 տարեկան։ 2018 թվականին զույգը վերջնական բաժանվեց։ Ջասթին Բիբերն էլ ամուսնացավ մոդել Հեյլի Բիբերի հետ դերասանուհուց բաժանվելուց ընդամենը մի քանի ամիս անց։

Երգչուհին ընդգծել է, որ «իրոք հպարտ է իրենով»․ ինքը կարողացել է խզել հարաբերությունները երգչի հետ։

«Դա ինձ թույլ տվեց դառնալ մարդ, որ չի հանդուրժում ոչ մի անհեթեթություն կամ անհարգալից վերաբերմունք»,- շեշտել է նա։

Դերասանուհին խոստովանել է, որ բաժանումն իր համար դժվար է եղել։

«Գիտեք, ես իսկապես ծանր բաժանման միջով անցա, և հետո հարցեր առաջացան, թե ինչ է լինելու իմ կարիերայի հետ, ուր եմ գնալու և ինչ է լինելու»:

Նա նաև ընդգծել է, որ չի պատրաստվում նոր հարաբերությունների մեջ մտնել, քանի դեռ նրանց մեջ իսկապես լավ և հանգիստ չի զգում։

«Ես չեմ պատրաստվում հանդուրժել ոչ մի անհարմարություն, անհարգալից վերաբերմունք կամ որևէ այլ բան, պարզապես ինձ համար անհարիր ցանկացած բան։ Դա ինձ այլևս չի գրավում», – ասաց նա:

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերը վերջերս չեղարկել է համերգը անսպասելի հիվանդության պատճառով, որը լուրջ հետևանքներ է թողնում նրա կյանքի վրա։