Պիկեից բաժանվելուց հետո Շակիրային նկատել են Իսպանիայում անծանոթի հետ հանգստանալիս (լուսանկարներ)

Երգչուհի Շակիրային, ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանումից հետո, լուսանկարել են Իսպանիայում անծանոթ երիտասարդի, ինչպես նաև որդու՝ Միլանի հետ հանգստանալիս և սերֆինգով զբաղվելիս, գրում է Daily Mail-ը:

45-ամյա երգչուհին լուսանկարներում ուրախ տեսք ունի, անընդհատ ժպտում է:

Հիշեցնենք, որ Շակիրան և 35-ամյա Պիկեն, որոնք միասին էին 11 տարի և ունեն 2 համատեղ որդի, իրենց բաժանման մասին հայտնել են վերջերս: