«Բամբասանքներ, ողբերգություններ, հայհոյանքներ, սուտ, անգրագիտությու` ահա մեզ հետաքրքրող արժեքները». Սարգիս Գրիգորյանը հոլովակ է հրապարակել կնոջ հետ

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու պարուհի Մանո Գրիգորյանը հրապարակել են համատեղ տեսանյութ, որին կից գրել են.

«Մարդկանց սերը չի հետաքրքրում: Որ հարցնես ի՞նչն է կարևոր կասեն սերը, բայց դա միայն խոսքեր են: Բամբասանքներ, ողբերգություններ, հայհոյանքներ, սուտ, անգրագիտությու` ահա մեզ հետաքրքրող արժեքները: Ցավով եմ ասում դա, բայց փաստը մնում է փաստ:
Եթե կարող եմ իմ օրինակով մի փոքր իրավիճակը փոխել, ապա ես պատրաստ եմ»: