Կոչս մեծահարուստ հայրենակիցներիս, ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին, թողեք բոլոր տարաձայնությունները. Ներսիկ Իսպիրյան

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Ներսիկ Իսպիրյանը հանդես է եկել կոչով, որը ներկայացնում ենք ստորև.

«Կոչս համայն հայության

Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին… հազար փառք…

Վիրավորներին շուտափույթ ապաքինում…

Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…

Կոչս և խնդրանքս եմ ուղղում Հայաստանում և աշխարհում ապրող մեծահարուստ և հնարավորություն ունեցող հայրենակիցներիս: Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից… տասնյակ հազարավոր զորք՝ մինչև ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման…

Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին…թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին…

Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով, թե ինչքան ես սիրում հայրենիքդ,թե` ինչերի ես պատրաստ… լուռ սիրի´ր և պե´տք եղիր… մի փնովիր և ատիր ուրիշ հայրենակցիդ`ինքդ տանը նստած, որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել…

Վանենք չարն ու նախանձը մեր մեջից… Համախմբվենք …միմյանց լրացնենք…Աստծով լցվենք…զգոն լինենք…մի բռունցք դառնանք…թշնամին սարսափում է հայի միասնությունից…

Հավատում եմ `ՀԱՅԸ դիմակայելու է այս փորձությանը… ՀԱՅԸ սատկացնելու է իրեն ջնջելու երազանքով, իր տան վրա եկող թշնամուն..ՀԱՅՆ ապրելու է…արարելու է… Մոտ է օրը արդարության վերականգման…մոտ է օրը ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Աստված պահապան մեր զինվորների´ն… տղերք չպակասեք…»: