Քիմ Քարդաշյանը նշել է՝ ինչպիսին է տեսնում իր ապագա զուգընկերոջը

Լուրերը, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են, հայտնվեցին օգոստոսի սկզբին։ Վերջերս տված հարցազրույցում թոք-շոուի աստղն առաջին անգամ խոսել է իր նախկին սիրելիի մասին բաժանվելուց հետո։ Իսկ Քիմը նախօրեին պատմել է, թե ինչպիսին է նա տեսնում իր ապագա զուգընկերոջը (կամ չի տեսնում):

Քիմը Քելլիի և Ռայանի հետ ուղիղ եթերում պատմել է իր անձնական կյանքի մասին։ Հարցին, թե ում հետ է նա իրեն պատկերացնում ապագայում, Քիմը պատասխանել է, որ «բացարձակ ոչ ոքի»։ Այնուհետև հեռուստաաստղը շարունակել է. «Ես նախկինում ասել եմ, գուցե պետք է փորձեմ հանդիպել բժշկի կամ գիտնականի հետ», բայց դրանից հետո Քիմը խոստովանել է, որ դեռ պատրաստ չէր նոր հարաբերությունների:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նրանք համբուրվել են SNL շոուի եթերում։