Թենիսիստ Ռաֆայել Նադալը հայր է դարձել

Իսպանացի թենիսիստ, Մեծ սաղավարտի տղամարդկանց մենախաղում հաղթած մրցաշարերի քանակով ռեկորդակիր (22) Ռաֆայել Նադալը հայր է դարձել։ Տեղեկությունը հաղորդում է Marca թերթը:

Պարբերականի տվյալներով՝ 36-ամյա Նադալի կինը՝ Խիսկա Պերելոն, թենիսիստի առաջնեկին լույս աշխարհ է բերել այսօր` Պալմա դե Մայորկա քաղաքում։

Նադալն ու Պերելյոն ամուսնացել են 2019-ի հոկտեմբերին` 14 տարի հանդիպելուց հետո։

Նադալի համար առաջիկա մրցույթըկլինի Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարը, որը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին: