«Նրանց հետ շփումը վախեցնում է»․ Ալլա Պուգաչովայի նախկին աշխատակցուհին պատմել է երգչուհու երեխաների մասին

Երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին տնային տնտեսուհի Լյուդմիլա Դորոդնովան պատմել է արտիստի և Մաքսիմ Գալկինի երեխաների՝ 9-ամյա Ելիզավետայի և Գարիի մասին՝ նշելով, որ նրանց հետ շփումը երբեմն վախեցնում է, գրում է gazeta.ru-ն։

Ինչպես ասել է Դորոդնովան «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում, երկվորյակներ Լիզան ու Գարին իրենց տարիքի համեմատ շատ ավելի խելացի են, ինչի պատճառով նրանց հետ շփումը երբեմն վախեցնում է։

«Գարին և Լիզան այնքան խելացի են, որ արդեն նրանց հետ խոսելն անգամ սարսափեցնում է: Դուք միշտ վախենում եք, որ բավականաչափ գիտելիք չեք ունենա նրանց հետ խոսելու համար: Նրանք անգամ օտար լեզուների են տիրապետում և բազմակողմանիորեն զարգացած են»,- ասել է Դորոդնովան հարցազրույցում։