Շակիրան ակնարկել է, որ վաղուց գիտեր Պիկեի դավաճանությունների մասին

Հանրահայտ երգչուհի Շակիրան հրապարակել է իր նոր երգի թիզերն ու ակնարկել, որ վաղուց գիտեր ամուսնու դավաճանությունների մասին։ Ինչպես հղորդում է gazeta.ru-ն, այս մասին նա գրել է իր անձնական բլոգում։

Երգչուհին կիսվել է կարճ տեսահոլովակով, որում ինչ-որ մեկը հեռանում է՝ տրորելով հատակին ընկած սիրտը։

«Ես ոչինչ չէի ասում, սակայն ցավ էի զգում։ Ես գիտեի, որ դա տեղի կունենա», – հրապարակմանը կից գրել է Շակիրան։

Հիշեցնենք, որ 45-ամյա Շակիրան և «Բարսելոնայի» 35-ամյա պաշտպան Ժերար Պիկեն իրենց բաժանման մասին հայտնել են Հունիսին։ Մամուլում առկա լուրերի համաձայն՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանություններն էին։

Զույգը միասին էր 2011 թվականից և ունի երկու երեխա՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։