«Պատվով եմ ներկայացնելու Հայաստանը և մեծ սիրով ընդունելու այլ երկրների ներկայացուցիչներին». այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» ներկայացուցիչ

Հանրային հեռուստաընկերությունում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում հրապարակվել է մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող պատվիրակի անունը:

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները: 
Հայաստանը ներկայացնելու է 14-ամյա երիտասարդ երգչուհի Նարե Ղազարյանը: Նարեն ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: 

Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:

Ասուլիսի ընթացքում երգչուհին նշել է, որ սովորել է Երգի պետական թատրոնում և ուսանել երգիչ և երգահան Գրիգոր Կյոկչյանի մոտ, որն էլ հանդիսանում է մրցութային երգի հեղինակը:

«Ամեն բան անելու եմ, որպեսզի պատվով ներկայացնեմ Հայաստանը: Անհամբեր սպասում եմ ելույթիս և հետագա ողջ ընթացքին: Սիրով նաև սպասում եմ այլ երկրների պատվիրակներին».- ասաց երգչուհին: 

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։