Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Հայկական արմատներով ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին հայտնել է ինքը՝ 43-ամյա դերասանը, Հայաստանում բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսին։

«Արդարությունը հաղթեց, վերջապես ստացա ՀՀ քաղաքացիություն, ազնվորեն ներկայացրի փաստաթղթերը, հիմա վերջապես ստացա»,- ասել է Գալուստյանը։

Հումորիստի խոսքով՝ ինքը նախատեսում է հեղինակային նախագծեր սկսել Հայաստանում։

«Անկեղծ ասեմ՝ Սոչիի հայերենը տարբերվում է երեւանյան հայերենից։ Երեւանյան հայերենը շատ ճիշտ է, գրական, իսկ Սոչիի հայերենը մի քիչ տարբերվում է։ Եթե ​​հասկանում եք, ուրեմն կարող եք սպասել այլ նախագծերի։ Եվ, իհարկե, նկարահանվելուց հետո պետք է ինչ-որ տեղ վերադառնալ»,- ասել է շոումենը։