Ալլա Պուգաչովան Յուդաշկինի հուղարկավորության արարողությանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք վերջնականապես է լքել Ռուսաստանը

Երգչուհի Ալլա Պուգաչովան վերջիններից էր, ով լքեց Տրոեկուրովսկի գերեզմանատունը մոդելավորող Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությունից հետո։

Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Յուդաշկինին հրաժեշտ տալու ժամանակ հավաքված մարդիկ փորձել են շփվել նրա հետ, բայց երգչուհին չի խոսել:

«Ալլա Բորիսովնա, դուք վերջնականապե՞ս եք լքել Ռուսաստանը»,- հարցրել են երգչուհուն, բայց նա հարցը թողել է անպատասխան։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Յուդաշկինի հուղարկավորության ժամանակ համբուրել է Պուգաչովայի ձեռքը։ Նա խոստովանել է, որ ուրախ է տեսնել Պրիմադոննային։