Ջեքի Չանը խոստովանել է, որ կցանկանար սուպերհերոսի դեր խաղալ

Դերասան Ջեքի Չանը Газета.Ru-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար սուպերհերոսի դեր խաղալ։

Դերասանը հույս ունի, որ նման դերի հրավեր կստանա որևէ ռեժիսորից։ Սակայն կասկածում է, որ հանդիսատեսին կհետաքրքրի իրեն տեսնել որպես սուպերհերոս, քանի որ նման նախագծերում օգտագործվում են գրաֆիկա և հատուկ էֆեկտներ։ Դերասանը հայտնի է դարձել ֆիլմերում նրանով, որ բոլոր հնարքներն ինքնուրույն է կատարում։

«Հասկանո՞ւմ եք, հանդիսատեսը սիրում է տեսնել իրական Ջեքի Չանին: Նույնիսկ տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նրանք դեռ ուզում են տեսնել, թե ինչպես է Ջեքին ամեն ինչ անձամբ անում: Նրանք չեն ցանկանում տեսնել Ջեքին Սարդ մարդու կամ Սուպերմենի դերում: Խե՜ղճ Չան (ժպտում է): Բայց հուսով եմ, որ մի օր մի ռեժիսոր, այնուամենայնիվ, ինձ կհրավիրի սուպերհերոսի դերում նկարահանվելու»,- ասել է դերասանը։

69-ամյա Չանը նշել է, որ արդեն երիտասարդ չէ կինոյում որոշ հնարքներ անելու համար, բայց դրանք փոխարինում է խորեոգրաֆիայով։

«Ես գիտեմ, որ այլևս երիտասարդ չեմ և այլևս նույնը չեմ: Ուստի ինչ էլ որ անում եմ, փորձում եմ հնարավորինս լավ անել։ Ենթադրենք, ես այլևս չեմ կարող ցուցադրել կրկնակի հարվածի նման բաներ, բայց փոխարենը սկսել եմ այլ հնարքներ օգտագործել: Օրինակ՝ ինչ-որ մեկն ինձ հրում է, ես բռնում եմ աթոռից և կարող եմ այսպես ցատկել (բռնվելով աթոռից՝ վեր է թռչում, ոտքերը ճոճում): Եվ հանդիսատեսը մտածում է. «Վա՜յ: Ջեքի՜։Այս տարիքում դեռ կարողանում է ինչ-որ բաներ անել»,- պատմել է դերասանը։