Եվրատեսիլի Յութուբյան ալիքում հրապարակված տեսահոլովակների թոփ 20-յակում Բրյունետի «Future Lover»-ն առաջինն է

Եվրատեսիլի YouTube-յան ալիքում հրապարակվել է այս տարվա տեսահոլովակների թոփ 20-յակը. Հայաստանը ներկայացնող Բրյունետի տեսահոլովակն առաջին տեղում է:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Մեր պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Բրյունետի մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

Անգլիան հյուրընկալում է երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։