Ամուսնալուծությունից հետո. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին են հայտնվել հանրության առաջ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը զբաղվում են իրենց երեխաների համատեղ դաստիարակությամբ, ուստի նրանք ժամանակ առ ժամանակ հանդիպում են միմյանց հետ։ Այսպես, օրինակ, նախորդ օրը նախկին ամուսինները վերամիավորվել են Լոս Անջելեսում իրենց 7-ամյա որդու՝ Սեյնթի ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Պապարացիները առիթը բաց չեն թողել և լուսանկարներ են արել նախկին զույգի մասնակցությամբ։

Կադրերում երևում է, որ Քիմը նստած է ծալովի աթոռի վրա՝ շրջապատված երեխաներով, իսկ Քանյեն կանգնած է մի քանի մետր այն կողմ։ Ըստ արևմտյան լրագրողների՝ աստղերը խոսել են խաղի ընթացքում և ընկերական տեսք են ունեցել։ Հուսով ենք, որ դա ճիշտ է, քանի որ լուսանկարներից ոչինչ հնարավոր չէ հասկանալ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի աշնանը Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Ըստ TMZ-ի՝ հեռուստաաստղը 200 հազար դոլարի չափով ալիմենտ է ստանում: Այս գումարը պետք է մուտքագրվի նրա հաշվին յուրաքանչյուր ամսվա առաջին օրը: Նշենք, որ նախկին ամուսինները մեծացնում են չորս երեխային՝ Նորթին, Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին: