Անաստասիա Ռեշետովայի կերպարին կարող են նախանձել շատ աղջիկներ։ Մոդելը բազմիցս խոստովանել է, որ հետևում է իր սննդակարգին։ Ոչ վաղ անցյալում նա հայտնել էր, որ նախընտրում է պարբերաբար իրեն սովի մատնել։ Ի դեպ, այս համակարգի շնորհիվ վերջին ճամփորդության ժամանակ նրան հաջողվել է մի քանի կիլոգրամ նիհարել։
Երկրպագուներն անընդհատ անհանգստացնում են Անաստասիային՝ նրա կազմվածքի վերաբերյալ հարցերով։ Այսպիսով, երեկ երկրպագուներից մեկը աղջկան հարցրել է, թե որքան է նա կշռում։ Աստղը չի թաքցրել և խոստովանել է, որ իր քաշը 58 կիլոգրամ է։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ձմռանը համացանցում լուրեր տարածվեցին Անաստասիայի հղիության մասին։ Նա և Տիմատին հաստատել են ուրախալի լուրը նույն տարվա ամռանը՝ հրապարակելով կադրեր ընտանեկան ֆոտոշարքից։ Իսկ արդեն 2019 թվականի հոկտեմբերի 16-ին սիրահարները որդի են ունեցել, ում անվանել են Ռատմիր։ 2020 թվականին Անաստասիան և Տիմատին բաժանվեցին վեց տարվա հարաբերություններից հետո։
